Ս. Գալստյան. «Գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթացը նկատելի է»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների առաջին համաժողովը կտա իր դրական արդյունքները, իսկ բարձրացված հարցերը կստանան իրենց լուծումները, ինչն էլ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը' «Գյուղատնտեսություն'քաղաքականություն, ծրագրեր, զարգացման տեսլականներ» թեմայի շուրջ քննարկումն ամփոփելիս:

«Սակավահող մեր հանրապետությունում հատկապես վերջին տարիների զարգացումները որոշակի ցնցումների բերեցին հայ գյուղացուն, որի արդյունքում գյուղն ապրեց որոշակի հոգսերով: Սակայն, պետությունն իր ուշադրությունը սեւեռել է գյուղի խնդիրների վրա, եւ վերջին ամիսներին ոլորտում լուրջ առաջընթացները նկատելի են»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ս. Գալստյանը' պետության կողմից կարեւոր քայլ համարելով այն, որ գյուղատնտեսության ոլորտը համարվել է գերակա ուղղություն: Երկրորդ կարեւոր քայլը գյուղացիներին տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցումն է: Իսկ մինչ այդ, ինչպես նշեց փոխնախարարը, «բարձր տոկոսներով վարկերը տնավեր վիճակի մեջ էին պահում հայ գյուղացուն», սակայն ընդունված որոշումներով գյուղացու բեռը որոշ չափով թեթեւանում է: Նշենք, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները. նախկին 24 տոկոսի փոխարեն' այսօր արդեն գյուղացիներին վարկերը տրամադրվում են 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը: Սահմանամերձ եւ բարձր լեռնային' առավել կարիքավոր շուրջ 255 համայնքներում սուբսիդավորումը կազմում է 6 տոկոս:

Փոխնախարարը կարեւորեց նաեւ ՀՀ կառավարության այն որոշումը, ըստ որի'Հայաստան ներկրվող գյուղտեխնիկան, դրա պահեստամասերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները կազատվեն ԱԱՀ-ից' եւ սահմանին, եւ ներքին շուկայում իրացման ժամանակ: Դա, Ս.Գալստյանի գնահատմամբ, կբերի նաեւ գյուղատնտեսության ոլորտում աշխուժացմանը, գների իջեցմանը:

Նա նշեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը», որը նույնպես կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: «Համոզված եմ, որ ամուր տեղական ինքնակառավարումը մեր պետության հիմքն է եւ լավագույն պայմաններում կտա հնարավորություն տնտեսության օր օրի զարգացմանը եւ ժողովրդի բարեկեցիկ պայմանների բարելավմանը», - հավելեց Գյուղատնտեսության փոխնախարարը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»