Կարծիքներ

Ռ. Մելքոնյան. «Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»

1 րոպեի ընթերցում

Ռ. Մելքոնյան. «Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի քաղաքական զինանոցում հստակ է հաջորդ քայլը: Հայաստանը կարող է անսպասելիորեն հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Ինչպես այսօր` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկամյակի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, եթե նույնիսկ հայկական կողմն առաջինը հետ կանչի իր ստորագրությունը, ապա մեղքը միեւնույն է ընկնելու է թուրքական կողմի վրա:

Ըստ նրա` այդ արձանագրությունները չեն կարող հավերժ մնալ Հայաստանի օրակարգում: «Ելնելով աշխարհաքաղաքական վիճակից, երբ տարածաշրջանային քաղաքական օրակարգը զբազված է այլ հարցերով, կտրուկ քայլերի ժամանակը չէ. հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ առաջնային չեն»,- նշեց նա` հավելելով, որ պայմանագրերն ապրում են այնքան, որքան` նրանց կյանք տված պայմանները:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում