Կարծիքներ

Ռ. Մելքոնյան. «Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի առաջ դուրս եկավ որպես անպատասախանատու երկիր»

2 րոպեի ընթերցում

Ռ. Մելքոնյան. «Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի առաջ դուրս եկավ որպես անպատասախանատու երկիր»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչից հետո արտաքին ճնշումն ու բոլոր քննադատական սլաքներն ուղղված են Թուրքիայի վրա: Ինչպես այսօր' արձանագրությունների ստորագրման երկամյակի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Թուրքիայի պատճառով ստեղծված «սառած» վիճակը ձեռնտու չէ ոչ ոքի, սակայն Հայաստանը, ի տարբերություն հարեւան երկրի, իրավիճակից շահած դուրս կգա:

Ռ. Մելքոնյանի խոսքով' արձանագրությունների շնորհիվ Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի առաջ դուրս եկավ որպես անպատասախանատու երկիր, իսկ թուրքական դիվանագիտությունը ցույց տվեց իր ապակառուցողական քաղաքականությունը:

Ըստ բանախոսի' Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը միշտ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ու Հայ-թուրքական արձանագրություններն այդ ուղղությամբ արված առաջին քայլն էր: «Արձանագրությունները կոնկրետ ու շոշափելի քայլ էին երկու երկրների միջեւ դիվանագիտական ու միջպետական հարաբերություններ հաստատելու համար, սակայն թուրքական կողմն այն տապալեց»,- նշեց թուրքագետը' հավելելով, որ ըստ հնարավոր սցենարի' Թուրքիան առանց նախապայմանների գործընթացի մեջ չի մտնի: «Չեմ կարծում, որ Հայ-թուրքական արձանագրությունների խնդիրն առաջիկայում իրեն զգացնել տա ու դառնա օրակագային: Եթե այնուամենայնիվ Թուրքիան հրաժարվի նախապայմաններից, ապա Հայաստանը կողջունի այդ քայլը, սակայն նման սցենարը հնարավոր չեմ համարում»- նշեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում