Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարած պետական այցի առիթով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, որը ֆրանսիական առաջին կայսրության օրոք հիմնադրված սույն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մեկն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, ՀՀ մշակույթի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ֆրանսիական իշխանությունների կողմից արժանացել են Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին՝ ի նշան երախտագիտության հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրած ավանդի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում