Կարծիքներ

Ա. Ռենո. «Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է»

1 րոպեի ընթերցում

Ա. Ռենո. «Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն' հավելելով, որ հետագայում եւս կողմերը փորձ են անելու ավելի զարգացնել երկկողմանի հարաբերությունները:

«Բոլոր ոլորտներում' քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային, հարաբերությունները գերազանց հիմքի վրա են: Մենք բավարարված ենք նաեւ տնտեսական համագործակցության մակարդակով: Ֆրանսիան Հայաստանում արեւմտյան առաջին ներդրողն է: Մենք ցանկանում ենք ամրապնդել հարաբերությունները նաեւ այդ հարթության վրա: Երկու նախագահներն իրենց քննարկումներում կանդրադառնան այդ հարցին եւս»,- ասաց Ա. Ռենոն:

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում