Ռ. Սաֆրաստյան. «ԼՂ խնդրի կարգավորման գործում առաջընթաց չի կարելի ակնկալել մինչեւ 2012 թվականի կեսերը»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շահագրգիռ կողմերը «թայմ-աութ» են վերցրել, որը պայմանավորված է նախընտրական տրամադրություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը' ընդգծելով, որ անգամ Ռուսաստանը, որն ամենաակտիվն է ներքաշված կարգավորման գործընթացում, նույնպես տրամադրված է նախընտրական աժիոտաժին:

«Հայաստանում, Ադրբեջանում սա նախընտրական տարի է, եւ կողմերը փոքր-ինչ փորձում են «թայմ-աութ» վերցնել: Ռուսաստանը նույնպես, իր հերթին, գործընթացին թափ չի տալիս' հաշվի առնելով իր ներքին քաղաքական զարգացումները»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը' ընդգծելով, որ միջազգային հանրությունն էլ իր ուշադրության կենտրոնում է պահում արեւելյան այլ պետություններում զարգացումները, որոնք ավելի առաջնային են այս պահին, քան Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը:

«Հաշվի առնելով ստեղծված պայմանները' ամենայն հավանականությամբ, մինչեւ 2012 թվականի կեսերն անհնար է ակնկալել որեւէ էական առաջխաղացում ու փոփոխություն ԼՂ խնդրի կարգավորման գործում»,- ասաց արեւելագետը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին