Կարծիքներ

Ռ. Թովմասյան. «Ներկա սոցիալական պայմաններում քաղաքական նման ակտիվությունը ցանկալի չէ»

1 րոպեի ընթերցում

Ռ. Թովմասյան. «Ներկա սոցիալական պայմաններում քաղաքական նման ակտիվությունը ցանկալի չէ»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկա սոցիալական պայմաններում քաղաքական նման ակտիվությունը ցանկալի չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը' անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կողմից անցկացվող հանրահավաքներին:

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության իրենց ձեւաչափից' Ռ.Թովմասյանը նշեց, որ որեւէ քաղաքական ուժի հետ չեն գնալու դաշինքի, քանի որ իրենց գաղափարական հիմքն այսօրվա դաշտում եզակի է:

«Այս պահին մենք չունենք այն ութ միլիոն դրամը, որ պահանջվում է», - ասաց նա' հույս հայտնելով, որ մինչեւ ընտրությունները ձեռք կբերեն անհրաժեշտ գումարը' ընտրարշավ ծավալելու համար եւ կմտնեն խորհրդարան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում