Կարծիքներ

Յ.Մանգելսեն. «ԼՂ-ն Ադրբեջանին չի վերադարձվի»

1 րոպեի ընթերցում

Յ.Մանգելսեն. «ԼՂ-ն Ադրբեջանին չի վերադարձվի»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղը չի վերադարձվի Ադրբեջանին: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գերմանացի գրող Յոխեն Մանգելսենը: «Լինելով Ղարաբաղում' մի քանի մարդկանց հարցրի, թե ինչ կանեն, եթե Արցախը վերադարձնեն Ադրբեջանին: Նրանց բոլորի միանշական պատասխանը եղավ այն, որ կնախընտրեն մեռնել, քանի որ այդ անկախության համար մարտի դաշտում ընկել են իրենց հայրերը, քույրերն ու եղբայրները»,-ասաց նա:

«Արցախյան հարցում շատ կան քաղաքական, բարոյական բաղադրիչներ: Ինձ համար կարեւորը բարոյականն է, քանի որ ներկայիս Արցախը Ստալինի անմարդկային քաղաքականության արդյունքն է, եւ պետք է ընտրել' գնալ ստալինյան քաղաքականության ճանապարհո՞վ, թե՞ հարգել ինքնորոշվել ցանկացող ժողովրդի ցանկությունը»,-նշեց գրողը' հավելելով, որ համակարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ' քաղաքական մոտեցմամբ:

Նրա խոսքով' Գերմանիայում 1 օր նվիրվեց Լեռնային Ղարաբաղի անկախությանը, որին ի պատասխան, ադրբեջանցիները հանդես եկան զանգվածային ցույցերով:Նրանք փորձեցին արգելել Արցախյան օրերի անցկացումը Գերմանիայում:

Մանգելսենը հույս հայտնեց, որ ԼՂ-ն հայտ կներկայացնի' ընդունվելու ՄԱԿ, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում