Ըստ Ռ. Պետրոսյանի` ներքաղաքական դաշտում առաջիկայում փոփոխություններ չեն սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջիկայում փոփոխություններ չեն սպասվում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը, հիմնական ընդդիմադիր կուսակցությունները' Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն»-ը եւ ՀՅԴ-ն, մասնակցելու են ընտրություններին, իսկ մնացած կուսակցությունները դեռ չեն որոշել մասնակցության ձեւաչափը: Ըստ նրա' խոսակցություններ կան միավորումների մասին, սակայն առայժմ դրա վերաբերյալ հստակեցումներ չկան:

Ինչ վերաբերում է երրորդ ուժի ձեւավորմանը, ապա Ռ. Պետրոսյանը նշեց, որ դրա նախադրյալները չի տեսնում: Նրա կարծիքով' չկա այն հզոր ուժը կամ լիդերը, որը գործում է երրորդ դաշտում եւ կարող է մրցակցել Հանրապետական կուսակցության կամ Հայ ազգային կոնգրեսի հետ:

Անդրադառնալով երկխոսությանը' Ռ. Պետրոսյանը նշեց, որ այն դադարեցվեց, քանի որ ՀԱԿ-ը շարունակում է առաջ քաշել իրենց ակտիվիստի հարցը:»Բազմիցս ասվել է, որ իրավական հարցերը չպետք է կապել քաղաքականի հետ: Դրանք տարբեր հարթության վրա են գտնվում»,-ասաց նա:

Խոսելով ՀԱԿ-ի հանրահավաքից' ԱԺ պատգամավորը նշեց, որ այն ցանկանում է մեծ թվով մարդիկ հավաքել, որ ազդեցություն գործի իշխանության վրա: «Դրա կողքին ՀԱԿ-ը հայտարարում է, որ գործելու է ՀՀ սահմանադրության շրջանակներում, ինչը դրական մոտեցում է»,-ասաց Ռ. Պետրոսյանը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»