Ա. Ավալյան. «Մեր հանրային լողափերը չեն զիջում աշխարհում գոյություն ունեցող հանրային լողափերին»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հանրային լողափերը նորույթ էին հայ հանգստացողների համար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով հանրային լողափերի գործունեությունը, ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը' դրանք իրենց տեխնիկական հագեցվածության եւ սպասարկման մակարդակով չեն զիջում աշխարհում գոյություն ունեցող հանրային լողափերին:

«Սեւանի հանրային լողափում ամռանը հանգստացողների թիվը եղել է 100-ից 110 հազար»,- նշեց Ա. Ավալյանը:Նրա խոսքով' ողջ սեզոնի ընթացքում հանգստացողներից դժգոհություններ չեն եղել, մշտապես գործել է «թեժ» գիծը, եւ եթե առանձին խնդիրներ էլ ծագել են, ապա շուտափույթ լուծում են ստացել:

«Սեւանի հանրային երկու լողափերում էլ բուժկետ է գործել, աշխատել է նաեւ փրկարար ծառայությունը: Եղել են օրեր, երբ այցելուների թիվն օրական հասել է 2 000-2 500-ի»- ընդգծեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը' հավելելով, որ միակ դժգոհությունը եղել է բիոզուգարաններից: «Մեր ազգաբնակչությունը բիոզուգարաններից օգտվելու կուլտուրա չունի, այդ պատճառով' մենք այլ մեթոդով կփորձենք լուծել այս հարցը» - պարզաբանեց նա' ավելացնելով, որ կան խնդիրներ, որոնք միայն ադմինիստրատիվ մեթոդներով չեն կարող լուծվել:

Հետաքրքրական է, որ հանրային լողափերում հայկական ավանդական կերուխումի համար սեղաններ կամ տաղավարներ'»բեսեդկաներ» չկան, ինչը Ա. Ավալյանի խոսքերով' կանխամտածված է եղել' ափի մաքրությունը պահպանելու նպատակով: Սակայն հանրային լողափերում խորոված անելու հարմարանքների բացակայությունը որոշ դեպքերում հանգստացողների դժգոհությունն է առաջացրել: «Լողափը պետք է ծառայի որպես լողափ: Հանրային լողափում գործում են փոքրիկ սրճարաններ, որոնցից մարդիկ կարող են օգտվել»,- հավելեց Ա. Ավալյանը: Ինչ վերաբերում է թախտերին, որոնց թիվն առավել մարդաշատ օրերին չի բավարարել լողափի այցելուներին, ըստ Ա. Ավալյանի, եկող տարի նույնպես կավելացվի:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում