Կարծիքներ

Վ. Բոստանջյան. «Հայաստանի ներքաղաքական վիճակը կայուն է»

1 րոպեի ընթերցում

Վ. Բոստանջյան. «Հայաստանի ներքաղաքական վիճակը կայուն է»

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վիճակը կայուն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Այն լարվածությունը, որ կա, բնական է, քանի որ մոտենում են ընտրությունները»,-ասաց նա' հավելելով, որ քաղաքական ուժերը անում են ամեն բան' այդ լարվածությունը սրելու համար: Նրա խոսքով' ընտրությունների արդյունքում համամասնական ձայների բաժանումը տեղի կունենա հիմնական քաղաքական ուժերի միջեւ: ԲՀԿ անդամը նշեց, որ հարգում է ընդդիմությանը, բայց նրանց շարքերում մրցակից չի տեսնում:

Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը Վ.Բոստանջյանը գնահատեց դրական: «Օգտագործվում են բոլոր հնարավոր ռեզերվներն ու հնարավորությունները, այդ թվում' արտաքին ֆինանսական միջոցները, առկա խնդիրները լուծելու համար»,- ասաց նա: Որպես այս ամենի ապացույց' նա խոսեց անկախության տոնին նվիրված տոնակատարության, զորահանդեսի մասին, որը ցույց տվեց երկրի ուժը: Նրա բնորոշմամբ' Հայաստանը գտնվում է անխոցելի մակարդակի վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում