Կարծիքներ

Ռ. Սիկորսկի. «ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդության հիմնական ձեւաչափը»

1 րոպեի ընթերցում

Ռ. Սիկորսկի. «ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդության հիմնական ձեւաչափը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում, այդ թվում' նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Ինչպես «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդության հիմնական ձեւաչափը, ԵՄ-ն եւս կարող է ներդրում ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում' հաղորդելով ուժեղ ազդակներ բանակցություներին:

«Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մանդատը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Երկարաժամկետ հատվածում բարգավաճման եւ ժողովրդավարության տարածքի ընդլայնման ԵՄ քաղաքականությունը, որն իրագործվում է Ասոցացման համաձայնագրերի եւ ազատ առեւտրի գոտիների միջոցով, նույնպես կարող է դրականորեն ազդել Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների կարգավորման վրա»,- նշեց Լեհաստանի ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում