Ռ.դե Լյուցենբերգեր. «Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցությունը շատ մեծ աճ է արձանագրել»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը շատ մեծ աճ է արձանագրել: Այսօր ԵՄ Խորհրդատվական խմբի խորհրդի յոթերորդ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը' շեշտելով, որ այդ առաջընթացը պայմանավորված է ԵՄ-ի կողմից աջակցության առաջարկի ավելացմամբ, սակայն նախ եւ առաջ հայկական կողմի' բարեփոխումներում ընդգրկվելու կամքով, որն ակնհայտորեն ցուցաբերվում է:

Նրա խոսքով' համալիր եւ համապարփակ ռազմավարություն է մշակվել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում: Բարեփոխումների գործընթացում ընդգրկվել է քաղաքացիական հասարակությունը, աջակցություն է ցուցաբերվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, խորհրդարանը ներգրավվել է մի շարք նախաձեռնություններում եւ աշխատանք է տարվել հիմնական գործընկեր կառավարության հետ:

Ռ. դե Լյուցենբերգերը նշեց, որ օգնություն է ցուցաբերվել Հայաստանին մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների գործընթացում: Աշխատանք է տարվում սահմանների կառավարման ոլորտում, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության բոլոր պահանջներին համապատասխան' մաքսային, մտավոր սեփականության պաշտպանության, սանիտարական անվտանգության ապահովման, ինչպես նաեւ առեւտրի խոչընդոտների վերացման ոլորտներում:

«Մեր հիմնական ցանկությունն է Հայաստանը տեսնել ամբողջությամբ արդիականացված եւ ԵՄ անդամ երկրների հետ համեմատելի' ներքին զարգացման մակարդակի ինչպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների, այնպես էլ տնտեսական ոլորտներում»,-ասաց Ռ. Լուցենբերգերը: Ըստ նրա' այս ամենն անհնար կլիներ առանց ԵՄ-ի հետ համագործակցելու Հայաստանի կամքի: Նա նշեց, որ գործընթացը զգալիորեն հեշտացվել է խորհրդատվական խմբի ջանքերի շնորհիվ, որի օգնությամբ եւ ձեւավորվել է բարեփոխումների ծրագիրը: Բացի այդ, ավելացել են ԵՄ տրամադրած աջակցությունից Հայաստանի օգտվելու կարողությունները:

Պատվիրակությունը նկատում է, որ զգալիորեն բարձրացել է «ԹԱՅԵՔՍ» եւ «ԹՎԻՆԻՆԳ» ծրագրերի շրջանակներում հայցվող աջակցության հայտերի որակը: «Մեծապես ավելացել է նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին առնչվող փաստաթղթերի որակը, որոնք վերաբերում են բարեփոխումների ընթացքում գտնվող հիմնական կառույցներին»,- շեշտեց դեսպանը:

«Ես շատ մեծ ուրախությամբ եմ այստեղից հեռանում' թողնելով արձանագրած ահռելի առաջընթացը: Ինձ գոհացնում է այն ինտենսիվ աշխատանքը, որն ընթանում է այժմ եւ կշարունակի ընթանալ ապագայում»,- նշեց Ռ.դե Լյուցենբերգերը:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում