Կարծիքներ

Ա. Իսկանդարյան. «ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկային Հայաստանի արձագանքի մեջ»

1 րոպեի ընթերցում

Ա. Իսկանդարյան. «ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկային Հայաստանի արձագանքի մեջ»

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկային Հայաստանի արձագանքի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը' անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին:

Քաղաքագետը շեշտեց, որ հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանը չի պատրաստվում անարձագանք թողնել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

Անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին' Ա. Իսկանդարյանն ընդգծեց, որ այդ շքերթին ռուսական զինվորների մասնակցությունը ցուցադրում է հայ-ռուսական համագործակցության ներկայիս ֆորմատը: «Այլ երկրների մասնակցությունը շքերթներին բնորոշ է նման միջոցառումներին: Օրինակ' տաջկական շքերթին, որ վերջերս տեղի ունեցավ, մասնակցեցին ոչ միայն գործընկեր երկրների, այլեւ այլ երկրների ներկայացուցիչներ, իսկ Ֆրանսիայում ռազմաշքերթներին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք որեւէ կապ ունեն այդ երկրի հետ»,-ասաց քաղաքագետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում