Կարծիքներ

Կ.Մանոյան. «Թուրքիան հարաբերությունների կարգավորման ո’չ ցանկություն ունի, ո’չ էլ կամք»

2 րոպեի ընթերցում

Կ.Մանոյան. «Թուրքիան հարաբերությունների կարգավորման ո’չ ցանկություն ունի, ո’չ էլ կամք»

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում էական փոփոխություններ չեն լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսմամբ հանդես եկավ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով' Թուրքիայի կառավարության կողմից հայ-թուրքական արձանագրությունների' խորհրդարան վերադարձնելը ոչինչ չի նշանակում: «Թուրքիան ուզում է ցույց տալ, որ ինչ-որ գործընթաց կա: Օրակարգում արձանագրությունների հարցը մտցնելը նորություն չէ, նախկինում էլ նման քայլեր եղել են, սակայն փորձը ցույց է տալիս, որ իրականում ոչինչ չի արվում դրանց ուղղությամբ»,- նշեց Կ.Մանոյանը:

Նրա ներկայացմամբ' փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման ո'չ ցանկություն ունի, ո'չ էլ կամք: «Չնայած Հայաստանի պատրաստակամությանը' այն շարունակում է խոսել նախապայմանների լեզվով»,- նշեց Կ.Մանոյանը' օրինակ բերելով Լեռնային Ղարաբաղի հարցը, որը Թուրքիան մշտապես առաջ է քաշում որպես արձանագրությունների վավերացման նախապայման:

«Թուրքիայի համար ձեռնտու է արձանագրությունների ներքո ստորագրության պահպանումը»,- կարծում է Կ.Մանոյանը' պարզաբանելով, որ այն փորձ է անում միջազգային հանրության միջոցով ազդել Հայաստանի վրա, որ արձանագրություններից ստորագրությունները հետ չկանչի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում