ՀՀ հանդբոլի հավաքականը համալրվում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ճանաչված հանդբոլիստ, միջազգային մրցումների հաղթող եւ մրցանակակիր Սամվել Ասլանյանը հրավիրվել է Հայաստանի հանդբոլի հավաքական' միջազգային մրցումներին մասնակցելու համար: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայից:
Ներկայում Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականն ուժեղացվել է ֆրանսահայ մարզիկներով: