Լ. Պաչաջյանը՝ գոլի հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առաջնության 8-րդ տուրում Լեւոն Պաչաջյան «Սանատ Նավթ»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ՝ Թավրիզի «Տրակտոր»-ի հետ 3:3 հաշվով ավարտված մրցավեճում: Պաչաջյանն իր թիմի հիմնական կազմում էր եւ գոլը խփել է հանդիպման 32-րդ րոպեին՝ վստահ իրացնելով 11 մետրանոցը: Վալերի Ալեքսանյանը չի մասնակցել այդ խաղին:
Այս տուրից հետո «Սանատ Նավթ»-ը 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: