Կարծիքներ

Կ. Կարապետյան. «Հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն անկախ եւ ազատ պետականություն ունենալն է»

1 րոպեի ընթերցում

Կ. Կարապետյան. «Հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն անկախ եւ ազատ պետականություն ունենալն է»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն անկախ եւ ազատ պետականություն ունենալն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա, շնորհավորելով հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ, ասաց, որ յուրաքանչյուր հայ պետք է համոզված լինի' մեր պետությունում բոլոր նախադրյալները կան պայծառ ապագա կառուցելու համար:

«Միանշանակ լավ ապագա ենք ունենալու: Մեր այսօրվա ունեցած անկախությունը մեծ արժեք է, եւ այն պետք է պահպանել: Անկախությունը ոչնչի հետ համատելու չէ»,-ասաց Կ. Կարապետյանը:

Քաղաքապետը նկատեց, որ կան բազմաթիվ դժվարություններ, տնտեսական խնդիրներ, սակայն համոզմունք հայտնեց, որ դրանք բոլորը հաղթահարելի են:

«Ես սրտանց ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ հպարտանա իր անկախ երկրով, փայփայի այն»,- ասաց Երեւանի քաղաքապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում