Կարծիքներ

Ըստ Հ.Յ.Շմիդտի` Արեւելյան գործընկերության անդամ պետությունների նկատմամբ պետք է լինի տարբերակված մոտեցում

2 րոպեի ընթերցում

Ըստ Հ.Յ.Շմիդտի` Արեւելյան գործընկերության անդամ պետությունների նկատմամբ պետք է լինի տարբերակված մոտեցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում առաջիկա օրերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը հնարավորություն կընձեռի նախանշելու այն ուղղությունները, որոնք կտանեն շփումների եւ հարաբերությունների առավել սերտացման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհան Շմիդտը' հույս հայտնելով, որ Վարշավայում կընդունվի ամփոփիչ կոմյունիկե, որտեղ կարող են տեղ գտնել նաեւ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացման հետ կապված կետեր:

Դեսպանը հույս հայտնեց, որ Եվրոպական միությունը եւ Հայաստանը մոտ ժամանակներս կսկսեն մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները:

«Մարդկանց ազատ տեղաշարժը կարեւոր հարց է: ԵՄ-ն շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական զարգացմամբ, եւ դա նույնպես կարող է իր ազդեցությունն ունենալ տնտեսության եւ սոցիալական վիճակի վրա»,- նշեց դեսպանը:

Հ.Յ.Շմիդտը շեշտեց, որ ԵՄ անդամ պետությունները շահագրգռված են Արեւելյան գործընկերության անդամ վեց պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՈՒկրաինա, Մոլդովա, Բելառուս) հետ առավել սերտ համագործակցությամբ, սակայն այս պետությունների միջեւ էլ կան շեշտված տարբերություններ, ուստի դժվար է նրանց նկատմամբ ընդունել զարգացման նույն մոտեցումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում