Կարծիքներ

Ն.Զոհրաբյան. «Տասը տարի անց Հայաստանը լինելու է եվրոպական ընտանիքի կարեւոր մաս»

1 րոպեի ընթերցում

Ն.Զոհրաբյան. «Տասը տարի անց Հայաստանը լինելու է եվրոպական ընտանիքի կարեւոր մաս»

ԵՐԵւԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեր անկախությունը 20 տարեկան է, եւ այն պահելու կարեւոր հենքը ժողովրդավարական ամուր պետություն կառուցելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը' հավելելով, որ պետք է ունենանք կայացած ամուր քաղաքացիական հասարակություն: «Յուրաքանչյուրս մեր աշխատանքով պետք է մեր քարը դնենք անկախության պահպանման գործում: Անկախությունն այնպիսի արժեք է, որ սոցիալական ինչպիսի պայմաններում էլ լինի քաղաքացին, քվեարկելու է անկախության օգտին»,- ասաց նա:

Որպես նախկին լրագրող' Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց երկու ձեռքբերում' ազատ խոսքի կայացումը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը: ԲՀԿ խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ 10 տարի անց Հայաստանը լինելու է եվրոպական ընտանիքի կարեւոր մաս եւ աշխատելու են ավելի արդար,բարգավաճ երկրում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում