Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանին ձեռք չի տալիս իր երկու ռազմական դաշնակիցների միջեւ հարաբերությունների սրումը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանին ձեռք չի տալիս իր երկու ռազմական դաշնակիցների միջեւ հարաբերությունների սրումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արձագանքը մերձավորարեւելյան զարգացումներին կարելի է հասկանալ, սակայն հասկանալի է, որ նա այդքան մեծ կարողություններ չունի էապես ազդելու այդ գործընթացների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' հավելելով, որ Ադրբեջանին ձեռնտու չէ թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը:

«Ադրբեջանը սերտ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ: Միաժամանակ ադրբեջանական լոբբին աշխարհում «աշխատացնում» են հրեաները, որոնք ծնվել են Ադրբեջանում ու այսօր պատվերով իրականացնում են այդ երկրի շահերի պաշտպանությունը»,- ասաց Ա. Իսկանդարյանը' հավելելով, որ Ադրբեջանի համար բարդ է հանդուրժել իր մերձավոր դաշնակցի ու բարեկամի' Թուրքիայի մարտավարությունն ընդդեմ ռազմական գործընկեր Իսրայելի:

«Թուրքիայի գերնպատակը Մերձավոր Արեւելքում եւ արաբական աշխարհում ազդեցության մեծացումն է, ու դրա իրականացման ճանապարհն ընթանում է միայն Իսրայելի դեմ հարաբերությունների սրմամբ: Բոլոր զարգացումները, որոնք տեղ են գտել այս ընթացքում, մեկ ընդհանուր ներկայացման մաս են կազմում»,- ընդգծեց Ա. Իսկանդարյանը' հավելելով, որ Ադրբեջանը փորձել է հակազդել, սակայն էական նշանակություն ունենալ նա բացարձակապես չի կարող:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում