Կարծիքներ

Կոալիցիոն ուժերը գտնում են, որ երկխոսությունը պետք է շարունակվի

2 րոպեի ընթերցում

Կոալիցիոն ուժերը գտնում են, որ երկխոսությունը պետք է շարունակվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկխոսությունը կարեւոր է քաղաքական դաշտի կայացման համար: Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը' ընդգծելով, որ իշխող կոալիցիան միշտ էլ պատրաստ է երկխոսելու:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կողմից որպես երկխոսության ընդհատման պատճառ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորումն առաջ քաշելու հարցին' Գ.Սահակյանը նշեց, որ տվյալ հարցի շուրջ քաղաքական լուծումներ չեն կարող լինել, քանի որ դա «այլ լիազոր մարմնի գործ է»: «Խնդրի լուծումը ոչ թե զգացմունքային կամ քաղաքական դաշտում է, այլ' իրավական»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի կանխատեսմամբ էլ' երկխոսությունն ունենալու է շարունակություն: Իսկ ինչ վերաբերում է Տ.Առաքելյանի գործին' Ս.Բալասանյանը նշեց, որ իրավապահները պետք է որոշեն, թե ով է տվյալ հարցում մեղավորը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով' առկախված երկխոսությունը պետք է շարունակվի: «Մեկ անձի խնդիրը չպետք է երկխոսության առկախման պատճառ դառնա»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ եթե մինչեւ սեպտեմբերի վերջ չուծվի Տ.Առաքելյանի կալանավորման հարցը, ապա ընդդիմությունն այլ լեզվով կխոսի' Հ.Բիշարյանը շեշտեց, որ իրար հետ ժամկետներով խոսելը լավագույն տարբերակը չէ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում