Կ. Զատուլին. «Հայաստանի համար կենսական հարցերում Ռուսաստանն ունի հստակ դիրքորոշում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առիթ եւ պատճառ չկա, որպեսզի որեւէ մեկը կասկածի հայ-ռուսական հարաբերությունների ամրության եւ երկարատեւության վրա: Այս մասին այսօր «Հայ-ռուսական հարաբերությունների ներկան եւ ապագան: Հայաստանի Հանրապետության 20-ամյակին ընդառաջ» խորագրով Երեւան- Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նշեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ պետությունների հարցով հանձնաժողովի անդամ, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը' հավելելով, որ Ռուսաստանը շատ հստակ դիրքորոշում ունի բոլոր այն հարցերում, որոնք Հայաստանի համար կեսական նշանակություն ունեն:

«Իհրակե, Ռուսաստանը ջերմ հարաբերություններ է փորձում պահպանել Հայաստանի հարեւանների' Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ' միաժամանակ զարգացնելով նրանց հետ տնտեսական կապերը: Սակայն այդ հարաբերությունները չեն կառուցվում ի հակադրություն ու ի վնաս Հայաստանի»,- նշեց Կ. Զատուլինը' հավելելով, որ ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական տնտեսական կապերն անգամ կարող են զսպող գործոն հանդիսանալ տարածաշրջանային հակամարտությունների հարթեցման համար:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման անհաջող փորձին' Կ. Զատուլինը հավաստիացրեց, որ Ռուսաստանն իր մասնակցությամբ ապացուցեց, որ շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ ու երկարատեւ խաղաղ հարաբերությունների հաստատմամբ: «Չնայած Ռուսաստանը փորձում է պաշտոնական մակարդակում մերձեցնել ու հաշտեցնել Հայաստանին նրա հարեւանների հետ, միաժամանակ արդար է մնում պատմության առջեւ ու ճանաչում է այն դեպքերը, որոնք անհերքելի են, ինչպես, օրինակ, Ռուսաստանի կողմից 1995 թվականին Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը»,- ընդգծեց Կ. Զատուլինը:

Հայերեն English Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան