Կարծիքներ

Գ. Մելիքյանը հավանական է համարում մոտ ապագայում երկխոսության վերսկսումը

1 րոպեի ընթերցում

Գ. Մելիքյանը հավանական է համարում մոտ ապագայում երկխոսության վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունը սկսվեց Հայաստանի Հանրապետության նախագահի հավասարակշռված եւ զուսպ քաղաքականությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը' հավելելով,որ նույնպիսի պատասխան են սպասում ՀԱԿ-ի իրենց գործընկերներից: «Կարող եմ հավաստել, որ ՀԱԿ-ն ըմբռնումով կմոտենա մեր հորդորներին: Ես հավանական եմ համարում մոտ ապագայում երկխոսության վերսկսումը»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Նրա խոսքով' նախագահը դեռ երեք տարի առաջ էր հրավիրում երկխոսության, սակայն ՀԱԿ-ը չէր արձագանքում: «ՀԱԿ-ն է առկախել երկխոսությունը, նա էլ պետք է սկսի: Ոչ մի պատեհ կամ անպատեհ առիթ չի կարող պատճառ դառնալ երկխոսության դադարեցմանը»,-նշեց Գ. Մելիքյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում