Կարծիքներ

Ա. Մելիքյան. «ՀՀ նախագահի դիրքերը շատ ամուր են»

1 րոպեի ընթերցում

Ա. Մելիքյան. «ՀՀ նախագահի դիրքերը շատ ամուր են»

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանի' ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու հավանականությունը շատ մեծ է: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը' հավելելով, որ Սերժ Սարգսյանի հարաբերությունները նախկին երկու ՀՀ նախագահների հետ հիմնված են փոխըմբռնման վրա: «Հաշվի առնելով այդ հանգամանքը' շատ հավանական է, որ ներկայիս նախագահը կվերընտրվի: Կարծում եմ, որ խորն ու անկողմնակալ յուրաքանչյուր ուսումնասիրություն կապացուցի դրա իրական ու հավանական լինելը»,- ասաց Ա. Մելիքյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում