Կարծիքներ

Ա.Մարգարովը չի բացառում երկխոսության վերսկսումը

1 րոպեի ընթերցում

Ա.Մարգարովը չի բացառում երկխոսության վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չի կարելի բացառել, որ իշխող կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը կվերսկսվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նրա կարծիքով' կես տարի առաջ շատերը նույնիսկ չէին կարող հավատալ, որ կոալիցիան եւ ՀԱԿ-ը կարող են նստել կլոր սեղանի շուրջ: «Սակայն երբ գործընթացը սկսվեց, ակնհայտ դարձավ, որ այն դրական է եւ նույնիսկ այն կարելի է նոր տարր համարել Հայաստանի քաղաքական մշակույթում եւ պրակտիկայում»,- նշեց Ա.Մարգարովը: Այդ գործընթացը ձեռնտու էր երկու կողմերի համար էլ, քանի որ, ըստ քաղաքագետի, իշխանությունը ցույց տվեց, որ պատրաստ է գնալ երկխոսության նույնիսկ արմատական քաղաքական ուժերի հետ, իսկ ՀԱԿ-ին հնարավորություն տրվեց մտնել կառուցողական քաղաքական դաշտ:

Կանխատեսումներ անելով առաջիկա քաղաքական աշնան մասին' Ա.Մարգարովն այն որակեց մեկ բառով' նախընտրական: Նրա կարծիքով' քաղաքական ուժերը փորձելու են հստակեցնել իրենց դիրքորոշումներն ու դիրքերը մինչեւ առաջիկա հերթական խորհրդարանական ընտրությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում