Գ. Սահակյան. ««Wikileaks»-ը ոչ վիշապ է, ոչ էլ հրեշտակ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Wikileaks» սկանդալային կայքի հրապարակումները ոչ միշտ է, որ համապատասխանում են իրականությանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ավելի լավ է հավատալ հասարակության ու լրատվամիջոցների ստահոդ լուրերին, քան «Wikileaks»-ի հրապարակումներին: Ըստ նրա' այդ սկանդալային կայքէջը ոչ վիշապ է, ոչ էլ հրեշտակ, եւ հասարակությունը տարբեր կերպ է ընկալում դրանում զետեղված ինֆորմացիան: «Երբ ՀՀ իշխանություններին վերաբերող լուրերը դրական են, ոչ ոք չի խոսում այդ մասին, հակառակ դեպքում' մեծ աղմուկ է բարձրանում»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով նույն կայքէջի' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակմանը' Գ. Սահակյանն ասաց.

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մարդիկ են, ովքեր միասին պատերազմի ճանապարհ են անցել: Նրանց միջեւ որեւէ հակասություն չի կարող լինել' հնարավոր են միայն կարծիքներ»:

Գ. Սահակյանի խոսքով' մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարցերը պետք է ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, «ով հասարակությանը տարավ իր հետեւից»: Ըստ նրա' պատասխանատվությունն իշխանությանն է, բայց մեղավորներին պետք է փնտրել ընդդիմության ճամբարում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, նշեց. «Ընդդիմությունն իբրեւ թե այնքան ժողովրդավար է դարձել, որ պիտի ժողովրդից հարցնի' երկխոսի՞ իշխանությունների հետ, թե՞ ոչ: Նախընտրական շրջան է, դրա միջոցով ժողովրդի ուշադրությունն են գրավում»:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին