Զ.Ռաչինսկի. «Վարշավայի գագաթնաժողովը անկյունաքարային է լինելու»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միություն-Հայաստան ասոցացման համաձայնագրի բանակցությունների սեղանին մնացել են հիմնական բարդ հարցերը, այն է' ազատ առեւտրի գոտու ստեղծումը եւ մուտքի արտոնագրերի ձեռքբերման դյուրացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին'հավելելով, որ բանակցային գործընթացի առաջընթացը կախված է նաեւ բանակցող կողմերի քաղաքական կամքից եւ ներգրավվածության աստիճանից: «Լեհաստանը ԵՄ այն երկրներից է, որը բաց է Արեւելյան գործընկերության երկրների հետ կապերի հաստատման համար»,- հավելեց Զ.Ռաչինսկին:
Դեսպանի կարծիքով' սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն անկյունաքարային է լինելու ասոցացման համաձայնագրերի եւ ներգրավվածության այլ ձեւաչափերի զարգացման համար: