Ա. Շաքարյան. «Թուրքիայի կառավարության կողմից հայերին վերադարձվելիք ունեցվածքը մի կաթիլ ջուր է ծովի մեջ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության կողմից հայ համայնքին վերադարձվելիք` 1936 թվականից հայկական սրբավայրերից բռնագրավված ունեցվածքը մեծ կարողություն է ներկայացնում, սակայն այն «մի կաթիլ ջուր է ծովի մեջ»: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի կառավարության որոշումը, ըստ որի` 1936 թ. քրիստոնեական եւ հրեական սրբավայրերից բռնագրավված ունեցվածքը պետք է վերադարձվի:

«Որոշումը կապված է 1936-1974 թվականների ընթացքում համայնքի հիմնադրամներից վերցված տիրույթներին: Հայերին վերադարձվելիք ունեցվածքի շրջանակներում են 15-16 խոշոր հողակտորներ, այդ թվում` շենքեր, շինություններ, այգիներ, որոնց նյութական արժեքը բավականին մեծ է, քանի որ դրանք գտնվում են Ստամբուլի կենտրոնական հատվածում: Դրանք համարվում են քաղաքի «ամենահամեղ պատառները»: Բայց ամեն դեպքում, դրանք «մի կաթիլ ջուր են ծովի մեջ»: Սա չի վերաբերում մինչ 1936 թվականն Աթաթուրքի կողմից վերցված հայկական անշարժ գույքին, ունեցվածքին, Ցեղասպանության ժամանակաշրջանին»,- նշեց Ա. Շաքարյանը:

Ըստ նրա` Թուրքիայի կառավարության այս որոշումը հայերին կամ այդ երկրի մյուս ազգային փոքրամասնություններին սիրաշահելուն ուղղված չէր: «Սա ուղղված էր Եվրամիությանը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմիցս քննարկվում է այս թեման»,- նկատեց թուրքագետը:

Հիշեցնենք նաեւ, որ այս տարի ԱՄՆ Կոնգրեսում սկսել է շրջանառվել 306 բանաձեւը, որը նախատեսում է կոչ անել Թուրքիային վերադարձնել քրիստոնյա փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցիները:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում