Ռ. Պետրոսյան. «Երկխոսությունը պետք է շարունակվի»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը պետք է շարունակվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը' հավելելով, որ երկխոսությունը շատ կարեւոր նշանակություն ունի հասարակության համար, եւ կողմերը պետք է ողջամիտ լինեն այն շարունակելու: «Երկխոսությունն առկախելու ՀԱԿ-ի ներկայացրած առիթը շինծու է: Այդ հարցը չի վերաբերում մեր երկրի քաղաքական կյանքին, եւ չի կարող երկխոսության առկախման հիմք հանդիսանալ: Դա պետք է իրավական դաշտում լուծվի»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա' եթե ՀԱԿ ակտիվիստը հանցավոր արարք է գործել, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքով սահմանված կարգով: Եթե իշխանությունն ընդառաջի նրան, դրանով շատ վտանգավոր նախադեպ կստեղծվի մեր երկրում»,- ասաց Ռ. Պետրոսայանը: Նրա խոսքով' երկխոսությունը այլընտանք չունի. «մեր երկրում բացասական երեւույթները վերացնելու համար այն պետք է շարունակվի եւ արդյունքեր գրանցի»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով' Հայաստանում առաջընթաց գրանցելու տեսանկյունից երկխոսությունից բացի այլ մոդել չկա: «Լինի ՀԱԿ-ը, թե մեկ այլ քաղաքական ուժ, իշխանությունը պետք է երկխոսության նստի' հասարակության առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու նպատակով»,- կարծիք հայտնեց Հ. Իգիթյանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին