Գ. Մինասյան. «ՀԱԿ-ի պահվածքը չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի պահվածքը հնարավոր չէ տեղավորել որեւէ տամաբանության մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ-ի' կոալիցիայի հետ երկխոսության առկախումը, նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա' ՀԱԿ-ի ներկայացուցիչները ոչ հավասարակշված որոշում են ընդունել: «Նրանք փորձում են քաղաքական եւ իրավական գործընթացները կապել միմյանց հետ»,- ընդգծեց պատգամավորը' հավելելով, որ այդ գործելաոճն առհասարակ ընդունելի չի լինի: Կոալիցիայի հետագա քայլերի վերաբերյալ Գ. Մինասյանն առայժմ որեւէ մանրամասն չներկայացրեց:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն այսօր հայտարարել է երկխոսությանն իր մասնակցությունն առկախելու մասին: