Ս. Մանուկյան. «Մենք ավելին էինք պատկերացնում Թուրքիայի պատրաստակամության մասին, քան իրականում կար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գնահատականները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի պատրաստվածությունը գերագնահատում էին: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի հանմանը, նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը: Ըստ նրա' մենք ավելին էինք պատկերացնում Թուրքիայի պատրաստակամության մասին, քան իրականում կար: «Թուրքիան, ի վերջո, հենց սկզբից ոգեւորվածությամբ չընդունեց այդ արձանագրությունները, եւ նույնիսկ ձեւականորեն ցույց չտվեց, որ կողմ է դրանց: Այդ իսկ պատճառով, ըստ օրենքի, հարմար առիթ եկավ այդ արձանագրությունների վավերացման հարցը խորհրդարանի օրակարգից հանելու համար: Ես կարծում եմ, որ արտաքին ճնշման պայմաններում էին մինչ այդ արձանագրությունները մնում թուրքական խորհրդարանում»,- ընդգծեց Ս. Մանուկյանը:

Նրա խոսքով' իրականում այդ ընթացքում Հայաստանը կարողացավ շահել միջազգային հանրության հարգանքը: «Թուրքիան երբեք էլ չի ցանկացել ստորագրել այդ արձանագրությունները, ուղղակի, լինելով միջազգային քաղաքականության բավանակին փորձառու խաղացող, չի ցանկացել միանգամից դա բացառել' հասկանալով, որ միջազգային ճնշումը կարող է շատ ավելի ուժեղ լինել: Թուրքիան այս ընթացքում պարզապես ժամանակ էր շահում: Թուրքիան այդ «ոչ»-ն ասաց երկու տարվա ընթացքում»,- ասաց արեւելագետը: Ըստ նրա' քաղաքական առումով ներկայում արձանագրությունները ոչ մի արժեք չունեցող փաստաթղթեր են, եւ արդեն Հայաստանի քաղաքական իշխանությունների որոշումն է' ինչպես վարվել արձանագրությունների հետ հայկական խորհրդարանում:

Հայերեն English

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»