Ս. Մանուկյան. «Լիբիական սցենարի հնարավոր կրկնությունը Սիրիայում կարող է վտանգավոր լինել սիրիահայերի համար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրիպոլիի անկումը կարող է հնարավոր սցենար լինել նաեւ Սիրիայում իրադարձությունների զարգացման առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը' հավելելով, որ այդ հավանական սցենարը կարող է վտանգավոր լինել Սիրիայում Հայաստանի քաղաքացիների համար: Նրա խոսքով' Հայաստանը գրեթե հարաբերություններ չունի Լիբիայի հետ եւ այդ երկրում տեղի ունեցող դեպքերին կարող է տեսականորեն նայել:

«Լիբիայում կատարվող իրադարձություններից Հայաստանը կարող է մի հետեւություն անել' միջազգային քաղաքականությունը գլոբալ տնտեսական շահերի քաղաքականություն է: Եվ երկրորդը' լիբիական հաջողված փորձի հնարավոր տեղափոխումը Սիրիա»,- ընդգծեց արեւելագետը: Նրա խոսքով' բավականին նմանություններ կան Սիրիայի եւ Լիբիայի միջեւ. Սիրիան էլ միատարր չէ: «Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հարցում հայերն ավանդաբար չեզոքություն են պահպանել, սակայն այս անգամ նրանք իշխանության կողմն են»,- ասաց Ս. Մանուկյանը' հավելելով, որ դա շատ տրամաբանական է, քանի որ Սիրիայի հայերը հասկանում են' միայն նախագահ Բ. ալ Ասադի իշխանությունը կապահովի հայերի անվտանգությունը:

Ըստ նրա' ներկա փուլում, սակայն, հնարավոր չէ արտաքին ուժերի ներխուժում Սիրիա. միջազգային ուժերից եւ ոչ մեկը դեռեւս այս մասին չի խոսել. բոլորը կոչ են անում Բ. ալ Ասադին հեռանալ, սակայն դրանից այն կողմ խոսք չի եղել: Ս. Մանուկյանը նշեց, որ Սիրիայում ընդդիմություն գոյություն չունի. նրանք երկրի սահմաններից դուրս են կանոնակարգում ժողովրդական ընդվզումը: Ըստ նրա' միակ ուժերը Սիրիայում, որ կարող են իշխանությունը վերցնել Ասադից, երկրի բանակն է եւ մուսուլման արմատականները:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին