Կարծիքներ

Ա. Հովհաննիսյան. «Ռամադանից հետո Թուրքիայում քրդերի ճնշման նոր գործողություններ կլինեն»

2 րոպեի ընթերցում

Ա. Հովհաննիսյան.  «Ռամադանից հետո Թուրքիայում քրդերի ճնշման նոր գործողություններ կլինեն»

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ սրացումներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը' հավելելով, որ դրանք հիմնականում կապված են հետընտրական զարգացումների հետ: «Այդ սրացումներն իշխող կուսակցության եւ քաղաքական ընդդիմության, քաղաքացիական իշխանությունների եւ զինվորականության հետ հակամարտությամբ են պայմանավորված, ինչպես նաեւ' հետընտրական շրջանում քրդական խնդրի թեժացմամբ»,- ընդգծեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ Ռամադանից հետո պետք է լուրջ միջոցներ ձեռնարկվեն քրդերի հետ կապված, եւ «արդեն դանակը հասել է ոսկորին», Ա. Հովհաննիսյանը նշեց, որ պետությունը, ամենեւին էլ Ռամադանին չի սպասում, եւ քրդերի նկատմամբ պատժիչ գործողություններ առկա են նաեւ Ռամադանի ընթացքում:

«Ռամադանն այս տարի կավարտվի օգոստոսի 29-ին, եւ, կարծում եմ' ճնշման նոր գործողություններ կլինեն Ռամադանից հետո»,- ասաց թուրքագետը: Նրա խոսքով' Թուրքիայի նման պահվածքը քրդերի նկատմամբ ցույց է տալիս, որ երկխոսության գաղափարն այդ երկրի համար առայժմ բարդ է. Թուրքիան պատրաստ չէ երկխոսելու: Ըստ թուրքագետի' մի բան ակնհայտ է' Թուրքիայի թե' ներքին, թե' արտաքին քաղաքականության մեջ բարդություններ կան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում