Կարծիքներ

Ա. Փաշայան «Հոգեբանական տրամադրվածությունը նիհարելու լավագույն երաշխիքներից է»

2 րոպեի ընթերցում

Ա. Փաշայան «Հոգեբանական տրամադրվածությունը նիհարելու  լավագույն երաշխիքներից է»

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր օրերի ամենաարդիական մտահոգություններից մեկին' նիհարելուն ուղղված նորանոր արդյունավետ տարբերակներ են ի հայտ գալիս: Սակայն, արտասահմանյան, վերջերս նաեւ Հայաստանում կիրառվող փորձը ցույց է տալիս, որ նիհարելու համար միայն սահմանափակ քանակությամբ մթերքների օգտագործումը եւ կանոնակարգված սննդակարգը բավական չեն: Հոգեբանական ճիշտ տրամադրվածությունը, հայ մասնագետների հավաստմամբ, նիհարելու լավագույն երաշխիքներից է:

«Նիհարելու գլխավոր մասն է կազմում հոգեբանական ճիշտ մոտեցումը, այստեղ հենց մեծ նպատակին հասնելու մեծ ցանկությունն է վերջնական արդյունքի հանգեցնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Բորմենտալ» միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր մասնագետ, հոգեբան Արմինե Փաշայանը:

Թեեւ հոգեբանական համալիր նիհարեցման հիմքում էլ կա սննդային որոշակի կանոնակարգ, սակայն այն չի սահմանափակվում ոչ մի մթերքով. գաղտնիքը տվյալ դեպքում կանոնավոր սնվելը եւ հոգաբանորեն ճիշտ պահվածքն է: Սննդակարգի պարտադիր բաղադրիչներից է միսը, որը պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներ:

«Եթե մարդը սնվի այն ժամանակ, երբ քաղցած է, ապա չի գիրանա. գիրանում է հատկապես այն դեպքում, երբ ուտում է նյարդայնացած, վիրավորված, զայրացած ժամանակ», - պարզաբանում է մասնագետը: Նրա հիշեցմամբ' անհրաժեշտ է սնվել, ինչպես ընդունված է' 4 ժամը մեկ, ընդ որում' քնելուց 1.5 ժամ առաջ պետք է լինի սննդի վերջին ընդունումը, եւ արթնանալուց 1.5 ժամվա ընթացքում ' առաջինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում