Ա. Մխիթարյան. «Ժամանակակից երիտասարդությունն ավելի բաց է ե’ւ իր մտածելակերպի, ե’ւ նախաձեռնողականության առումով»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից երիտասարդությունն ավելի բաց է ե'ւ իր մտածելակերպի, ե'ւ նախաձեռնողականության առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանական նման տեսակետ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ, «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ ղեկավար Ատոմ Մխիթարյանը' հավելելով, որ գնալով մեծանում է երիտասարդների մասնակցությունը հասարակական տարբեր գործընթացներում: Ըստ նրա' երիտասարդ շարժումները գնալով մեծ թափ են առնում, որը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ հայ երիտասարդներն ակտիվ կապի մեջ են օտարերկրյա երիտասարդության հետ: Ա. Մխիթարյանը նշեց,որ Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված բազմաբնույթ հանդիպումներից ակնհայտ է դառնում, որ սփյուռքահայ երիտասարդներն ավելի շատ են մտահոգված Հայաստանի խնդիրներով, քան հայաստանցի երիտասարդները: «Հայաստանի երիտասարդները, օրինակ, ձգտում են ուսում ստանալ արտերկրում, մինչդեռ Սփյուռքի երիտասարդները գալով Հայաստան հնարավորություն են փնտրում այստեղ սովորելու եւ աշխատելու»,-ընդգծեց Ա.Մխիթարյանը' հավելելով, որ տարբերություն կա նաեւ Սփյուռքի տարբեր համայնքների հայ երիտասարդների միջեւ: Օրինակ' Մերձավոր Արեւելքի հայ երիտասարդներն ավելի շատ են կառչած իրենց արմատներից, սակայն նույնը չի կարելի ասել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների մասին. վերջիններս նույնիսկ հայերեն չեն խոսում, քանզի 1990-ական թվականներին են հաստատվել Ռուսաստանում, շատ են խառնամուսնությունների դեպքերը:

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի խոսքով'երիտասարդների ամենագլխավոր խնդիրը հասարակությանն ինտեգրվելն է: Նրանք բազմաթիվ խնդիրների առջեւ են կանգնում' մասնագիտական ընտրություն, ուսում, աշխատանք: Ըստ նրա' սերունդների միջեւ բախումը մշտապես առկա խնդիր է: Նա նշեց, որ ժամանակակից երիտասարդությանը բնութագրելիս երկու բեւեռային տեսակետ է շրջանառվում: «Մի կողմից ներկայիս երիտասարդությունը հասարակության ակտիվ շերտն է, երկրի ապագան, իսկ հակառակ տեսակետի համաձայն' նրանք ծույլ են եւ հակված վատ սովորությունների»,- շեշտեց բանախոսը' հավելելով, սակայն, որ հայ երիտասարդությունը լավն է:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին