Կարծիքներ

Ա. Աշոտյան. «Բուհերի ռեկտորները պետք է առավել նպատակային ծախսեն գումարները»

1 րոպեի ընթերցում

Ա. Աշոտյան. «Բուհերի ռեկտորները պետք է առավել նպատակային ծախսեն գումարները»

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի ռեկտորները պետք է առավել նպատակային ծախսեն գումարները եւ խուսափեն զանգվածային կրճատումներից: Դիլիջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս ուսումնական տարում ուսանողների թվի պակասի հետեւանքով բուհերի առջեւ ծառանալիք հնարավոր խնդիրներին, նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա հույս հայտնեց, որ բուհերի կառավարման որակը բարձրացնելու եւ նպատակային ծախսեր իրականացնելու դեպքում հնարավոր է հաղթահարել այս տարվա բարդությունները: «Մինչ այս, երկու տարի շարունակ կառավարությունը պետական բուհերին հատկացրել է ավելի շատ տեղեր, որպեսզի նրանք կարողանան դիմակայել այս տարվա բարդություններին: Այն բուհերը որոնք չեն վատնել գումարները, կկարողանան ավելի հեշտ դիմագրավել այս մարտահրավերներին, բացի այդ, այս տարի մենք ամբողջությամբ պահպանել ենք պետպատվերը»,- ասաց նախարարը' հիշեցնելով, որ երկրի նախագահի հանձնարարականով, անկախ նրանից' քանի մարդ է ընդունվել բուհ, հատկացվելիք գումարները մնալու են անփոփոխ: «Պետությունն իր սոցիալական պատասխանատվությունը կրթական հիմնարկների հանդեպ ամբողջությամբ կատարել է»,- վստահեցրեց Ա. Աշոտանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում