1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Մայիս Ազիզյանն իր մարզական կարիերան կշարունակի Իրանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից,
Մ. Ազիզյանը պայմանագիր է կնքել Իրանի «Աբումոսլեմ» ակումբի հետ, որի կազմում եւ հանդես կգա մոտակա տարիներին: