Կարծիքներ

Ըստ Ա.Իսկանդարյանի` երկխոսությունը շահեկան է թե’ կոալիցիայի, թե’ ՀԱԿ-ի համար

2 րոպեի ընթերցում

Ըստ Ա.Իսկանդարյանի` երկխոսությունը շահեկան է թե’ կոալիցիայի, թե’ ՀԱԿ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտահերթ ընտրությունների համար լուրջ հիմքեր չեմ տեսնում: Երկխոսության շարունակությունը շահեկան է երկու կողմերի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' անդրադառնալով իշխող կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ ընթացող երկխոսությանը:

Քաղաքագետի կարծիքով' իշխող կոալիցիայի համար երկխոսությունը շահեկան է, քանի որ հնարավորություն է տալիս պահպանել ստատուս- քվոն: «Բացի այդ, երկխոսության գործընթացը խրախուսվում է միջազգային հանրության կողմից»,- շեշտեց Ա.Իսկանդարյանը։

ՀԱԿ-ի համար երկխոսության շահեկան լինելու հանգամանքը քաղաքագետը բացատրում է վերջինիս հեղինակության ու քաղաքական դիրքի բարձրացման լուրջ հնարավորությամբ: Ըստ Ա.Իսկանդարյանի' ՀԱԿ ակտիվիստների հետ կապված վերջին միջադեպն ու դրան հաջորդած որոշ իրողությունները ցույց տվեցին, որ փորձ է արվում երկխոսությունը քաղաքականից տեղափոխել իրավական հարթություն։

Նրա կարծիքով' եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը տեղեր զբաղեցնի խորհրդարանում, ապա դա կարող է լուրջ իրադարձություն լինել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ «Դա շատ լավ հնարավորություն է քաղաքական գործընթացները մեկ աստիճանով բարձրացնելու ու զարգացնելու համար»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում