Գ.Մինասյան. «Երկխոսության ընթացքում երկու կողմից էլ պահպանվում է կառուցողական ոգին»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկխոսությունը ծանր է ընթանում, սակայն երկու կողմից էլ կառուցողական ոգին պահպանվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իշխող կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ ընթացող երկխոսությանը, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երկխոսության աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա կարծիքով' քննարկումները երկար եւ ծանր են տեւում, քանի որ Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լավագույն լուծում տալու համար պետք է բոլոր քաղաքական ուժերը համախմբեն իրենց կարողությունները:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ՀԱԿ-ը կարող է դուրս գալ երկխոսությունից, Գ.Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ն այդպես չի վարվի, քանի որ չունի դրա համար բավարար հիմքեր:

Գ.Մինասյանը զերծ մնաց միջադեպի վերաբերյալ կարծիք հայտնելուց, քանի որ նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկխոսության վերջին փուլում:

«Ես կարծում եմ, որ իրավական գործընթացի մասին կարծիք հայտնելը ճիշտ չէ: Միայն այդ գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի պատկերը վերականգնել ամբողջությամբ»,- ասաց պատգամավորը։

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին