Կարծիքներ

Գ. Ազարյան. «Գործող Ընտրական օրենսգրքով` ներկայում արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ»

1 րոպեի ընթերցում

Գ. Ազարյան. «Գործող Ընտրական օրենսգրքով` ներկայում արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ»

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող Ընտրական օրենսգրքով' ներկայում արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը' ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, թե տեխնիկապես ներկայում հնարավոր է արդյոք անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Հենց նոր ընդունեցինք որոշում այն մասին, թե ինչպիսի ձեւ պետք է ունենա անհատական կնիքը, որը, ըստ Ընտրական օրենսգրքի, պետք է գործողության մեջ դրվի 2012 թ. հունվարի 1-ից»,- նկատեց Գ.Ազարյանը: Արդյո՞ք միակ խնդիրը կնիքների ձեւի ընդունումն է. Գ.Ազարյանը նշեց, որ խնդիրն օրենքի մեջ փոփոխություններ կատարելն է: «Ընտրական գործընթացների մեջ կարեւոր կամ ոչ կարեւոր բաներ չկան. կա Ընտրական օրենսգիրք, պարտավոր ենք կատարել»,- շեշտեց ԿԸՀ նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում