Կարծիքներ

Ըստ Ա. Ադիբեկյանի` կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկխոսությունը նոր մշակույթ է ձեւավորում

1 րոպեի ընթերցում

Ըստ Ա. Ադիբեկյանի` կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկխոսությունը նոր մշակույթ է ձեւավորում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսության կարեւորագույն կետերից մեկն այն է, որ քաղաքակիրթ տարբերակ է ձեւավորվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը' հավելելով, որ նման ձեւաչափով երկխոսությամբ նոր մշակույթ է ձեւավորվում, որը շատ կարեւոր է երկրի համար:

«Առ այսօր իշխանությունը եւ ընդդիմությունը երկխոսության չէր գնացել, սա առաջին նախադեպն է մեր երկրում: Դա պետք է ամրագրել եւ շարունակել փոխզիջումների, փոխընդունելի ճանապարհներ, մեթոդներ գտնելու միջոցով»,-ասաց Ա. Ադիբեկյանը: Ըստ նրա' մեծամասնությունը որոշում կայացնելուց պարտավոր է փոքրամասնության կարծիքն արտահայտել իր որոշման մեջ:

Ա. Ադիբեկյանի կարծիքով' ճիշտ չէ, երբ ՀԱԿ-ը խոսում է ժողովրդի անունից: Ըստ նրա' ժողովրդի անունից կարող է խոսել միայն նախագահը: Սոցիոլոգը նկատեց, որ բոլոր ընդդիմադիրներին Հայ ազգային կոնգրեսական համարելու նկրտումները ճիշտ չեն, քանի որ քաղաքական դաշտում իրենց դերն ունեն թե «Ժառանգություն»-ը, թե ՀՅԴ-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում