Կարծիքներ

Գ. Մինասյան. «Կոալիցիան եւ ՀԱԿ-ը վճռական են արդյունավետորեն աշխատելու հարցում»

1 րոպեի ընթերցում

Գ. Մինասյան. «Կոալիցիան եւ ՀԱԿ-ը վճռական են արդյունավետորեն աշխատելու հարցում»

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու կողմերն էլ վճռական են արդյունավետորեն աշխատելու հարցում: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ-ի հետ բանակցող աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը' անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է սպառել երկխոսության օրակարգային հարցերը' հաշվի առնելով հանգամանքը, որ ՀԱԿ-ն այսօր ներկայացրել է իր առաջարկած օրակարգային կետի 85 էջանոց հիմնավորում:

«Կարծում եմ, որ հիմա մենք դա կուսումնասիրենք, որովհետեւ մի բան է կարդալ, մեկ այլ բան' լսել: Փաստաթուղթը բավականին ծավալուն էր»,- նշեց Գ. Մինասյանը' հավելելով, որ իրենք քննարկելու են բոլոր պնդումները եւ փաստերը, որ առկա են ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթում:

«Մենք կունենանք հնարավորություն բերելու մեր հակափաստարկները ե'ւ բուն փաստերի, ե'ւ դրանցից բխող եզրակացությունների վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում