Ս. Շաքարյանց. «Թուրքիան փորձում է Սիրիայի միջոցով քրդական հարցը վերաուղղել Իրանի դեմ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան առաջին անգամ չէ, որ միջամտում է այլ երկրների ներքին գործերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը' անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի' «տեսնելով Սիրիայում իրականացվող բռնությունները' իր համբերությունը հատել է»: Ըստ քաղաքագետի' Թուրքիան վաղուց ապացուցել է, որ ինքնուրույն պետություն չէ, եւ նրա յուրաքանչյուր քայլ պետք է դիտարկել այլ պետությունների քաղաքականության ներքո: Ս. Շաքարյանցի խոսքով' Թուրքիայի ինքնուրույնությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խոսվում է Թուրքական Կիպրոսի կամ Ադրբեջանի մասին, մնացած հարցերում այն ինքնուրույն պետություն չէ:
«Թուրքիան փորձում է Սիրիայի միջոցով քրդական հարցը վերաուղղել Իրանի դեմ»,- ընդգծեց քաղաքագետը' հավելելով, որ քրդական հարցի շրջանակներում բավականին բարդ խաղ է ընթանում: