Կարծիքներ

Դ.Ջամալյան. «Վերջին խոսքը Ստեփանակերտինն է»

2 րոպեի ընթերցում

Դ.Ջամալյան. «Վերջին խոսքը Ստեփանակերտինն է»

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը կշարունակվի, կլինեն լավատեսական ենթատեքստ պարունակող հայտարարություններ, սակայն բեկում չեմ ակնկալում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը' հավելելով, որ բանակցային գործընթացի առկայությունն արդեն մեղմում է լարվածությունն առաջին գծում:

«Մենք մեր հաղթանակը պետք է ամրապնդենք եւ հասնենք նրան, որ Ադրբեջանը հաշտվի իրողության հետ: Ես վստահ եմ, որ Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ կճանաչվի' Սահմանադրությամբ ամրագրված իր սահմաններով»,- ընդգծեց Դ.Ջամալյանը:Փորձագետի կարծիքով' միջազգային պրակտիկայի համաձայն' բոլոր ինքնորոշված սուբյեկտները, ի վերջո, ճանաչվել են միջազգային հանրության կողմից այն տարածքում, որտեղ ինքնորոշվել են:

Դ.Ջամալյանի կարիքով' ժամանակն Ադրբեջանի դեմ է աշխատում:Ըստ նրա' եթե նույնիսկ բանակցային գործընթացը երկարի, հայկական կողմի դիրքերը չեն թուլանա:

«Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմամբ'վերադարձ 1988-ի իրողություններին լինել չի կարող: Վերջին խոսքը պատկանում է Ստեփանակերտին»,- շեշտեց փորձագետը' հավելելով, որ Արցախը հնարավորինս շուտ պետք է դառնա բանակցային կողմ: «Եթե ի մի բերենք, ապա փաստ է, որ ստատուս քվոյի պահպանումը հեռանկարում անխուսափելի է»,- շեշտեց Դ.Ջամալյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում