Կարծիքներ

Գ. Սահակյան. «Ընտրությունների վերահսկումը պետք է լինի քաղաքական ուժերի համախմբմամբ»

1 րոպեի ընթերցում

Գ. Սահակյան. «Ընտրությունների վերահսկումը պետք է լինի քաղաքական ուժերի համախմբմամբ»

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկայում սպասվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, եւ շատ դրական է, որ քաղաքական դաշտում արդեն դրական ակտիվություն է նկատվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը, նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա' ակնհայտ է, որ այս երկխոսության արդյունքում քաղաքական դաշտում աշնանը նոր դերակատարներ են ի հայտ գալու: Գ. Սահակյանի խոսքով' ընտրությունների վերահսկումը միայն մի քաղաքական ուժի գործ չէ, եւ դրանք արդյունավետ կազմակերպելու համար պետք է բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն:

Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն բաց է երկխոսելու ցանկացած քաղաքական ուժի հետ: «Քաղաքական դաշտն այլ գործիք չունի, եթե ոչ երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ»,- ընդգծեց Գ. Սահակյանը' հավելելով, որ քաղաքական դաշտում իրավական տեսանկյունից մեծ եւ փոքր ուժեր չկան. բոլորը հավասար իրավունքներ ունեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում