Լ.Շիրինյան. «Թուրիքան փորձում է արգելել նոր սերունդներին նույնիսկ ազատ մտածել»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է վրացիներին բացատրել, որ Հայաստանի հետագա թուլացումն ապագայում կբերի Վրաստանի կործանմանը թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը' անդրադառնալով Վրաստանի նկատմամբ տարվող Հայաստանի քաղաքականությանը: «Նրանց պետք է բացատրել, որ այս Հայաստանը նախկինը չէ, այն այսօր ունի շատ մեծ դաշնակիցներ»,- շեշտեց Լ.Շիրինյանը:

Քաղաքագետը կոչ արեց դասեր քաղել Վրաստանի նկատմամբ Հայաստանի առաջին Հանրապետության վարած քաղաքականությունից: «Առաջին հանրապետությունը ծագեց 12 հազար քառակուսի մետր տարածքի վրա եւ մարեց 60 հազար քառակուսի մետրի վրա: Եթե դիտարկում ենք այդ տարիները, ապա ակնհայտ է, որ այդ տարիների վրացական քաղաքականությունն այսօր էլ չի փոխվել»,- կարծում է քաղաքագետը:

Նա անդրադարձավ նաեւ քարոզչական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին' նշելով, որ նկատելի է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի ակտիվ գործունեությունը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի' վերջերս Ծաղկաձորում արած հայտարարության վերաբերյալ Թուրքիայում բարձրացված աղմուկին' Լ.Շիրինյանը շեշտեց, որ այսպիսով Թուրքիան փորձում է արգելել նոր սերունդներին նույնիսկ ազատ մտածել:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին