Ըստ Գ. Մինասյանի` երկխոսության գործընթացում վերջնաժամկետը չի կարող լինել գերակա նշանակությունունեցող հանգամանք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության գործընթացում վերջնաժամկետը չի կարող լինել գերակա նշանակություն ունեցող հանգամանք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը' մեկնաբանելով երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հնչած այն հայտարարությունը, որ խնդիրների չլուծման դեպքում վերջնագրի ժամանակն էլ կարող է գալ:
Գ. Մինասյանը նշեց, որ երկխոսության ընթացքում առավել կարեւոր նշանակություն պետք է ունենա խնդիրների հանգամանալից ուսումնասիրությունը:
«Ընդդիմությունն ունի իր գերակայությունները եւ տակտիկական խնդիրները: Համոզված եմ, որ վերջնաժամկետի, ընդվզումների մասին խոսելն ընդդիմության տակտիկական խնդիրներն են»,-ասաց Գ. Մինասյանը: Նրա խոսքով' արվում է ամեն ինչ, որպեսզի գործընթացը հանրապետությունում ընթանա խաղաղ եւ նպատակային հունով: