Կարծիքներ

Մ. Շահգելդյան. «Կոալիցիա-ՀԱԿ հանդիպումների մթնոլորտն աշխատանքային է»

1 րոպեի ընթերցում

Մ. Շահգելդյան. «Կոալիցիա-ՀԱԿ հանդիպումների մթնոլորտն աշխատանքային է»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրականում այսօր մենք գնում ենք երկխոսության ճանապարհով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը' փաստելով, որ կոալիցիա-ՀԱԿ երկու հանդիպում արդեն տեղի է ունեցել, երրորդի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նրա խոսքով' եթե ՀԱԿ-ը պատրաստակամ է այս հանդիպումներն իրականացնելուն, նշանակում է' հակված է քննարկումների եղանակով հարցերը լուծելուն: «Երկխոսությունը, իհարկե, չի նշանակում միեւնույն կարծիքներ հարցերի շուրջ. այն ենթադրում է կարծիքների փոխանակում, համատեղ քննարկումներ»,-նկատեց նա' հայտնելով, որ կողմերը երկխոսության շրջանակներում պայմանավորվել են, որ հայտարարությունների ձեւով սեփական կարծիքներ արտահայտելն անընդունելի է:

«Հանդիպումների մթնոլորտն աշխատանքային է, պարզ եւ բաց քննարկումներ են ընթանում»,-հավատացրեց Մ. Շահգելդյանը: Ըստ նրա' առճակատումների սպառնալիքի լեզվով խոսելը հաջողություն չի ապահովի ՀԱԿ-ի համար, իսկ հանդիպումներից հետո մամուլի համար տրվող որոշակի մեկնաբանություններն օրինաչափ են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում