Կարծիքներ

Ա. Շաքարյան. «Ա. Դավութօղլուն ցանկանում է ցույց տալ աշխարհին, թե Թուրքիան փորձում է հայկական սփյուռքի հետ երկխոսության մեջ մտնել»

1 րոպեի ընթերցում

Ա. Շաքարյան. «Ա. Դավութօղլուն ցանկանում է ցույց տալ աշխարհին, թե Թուրքիան փորձում է հայկական սփյուռքի հետ երկխոսության մեջ մտնել»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե իբր աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքը նաեւ Թուրքայի սփյուռքն է, հերթական քարոզչական ակցիաներից մեկն էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' ավելացնելով, որ այդ կերպ Դավութօղլուն ցանկանում է ցույց տալ աշխարհին, թե Թուրքիան փորձում է հայկական սփյուռքի հետ երկխոսության մեջ մտնել:

«Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում սկսել է հայկական սփյուռքին սիրաշահելու գործընթաց, անգամ' փորձում է հանդիպումներ կազմակերպել' տարբեր երկրներում թուրք դեսպանների միջոցով: Հայկական սփյուռքի հետ աշխատանքը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է»,- նշեց Ա.Շաքարյանը' ավելացնելով, որ այս հարցում թուրքական իշխանությունները հաջողությունների չեն կարող հասնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում